Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Ժնևում ավարտին մոտեցող ATP-250 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ:
29-ամյա թենիսիստը քառորդ եզրափակիչում 6-4, 4-6, 4-6 հաշվով պարտվեց ավստրիացի Սեբաստիան Օֆներին: Աշխարհի 128-րդ ռակետը 24-րդ համարին հաղթեց 1 ժամ 56 րոպեում:
Խաչանովը մայիսի 25-ին պայքարը կսկսի «Ռոլան Գարոսում»` մրցելով աշխարհի 78-րդ ռակետ Ալեքսանդր Վուկիչի դեմ: