Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը» մտադիր է խոշոր աշխատավարձ առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆեռնանդեշին, հաղորդում է Goal.com-ը:
Ակումբը մտադիր է տարեկան 65 միլիոն եվրո առաջարկել պորտուգալացի կիսապաշտպանին:
Այժմ «Ալ Հիլալի» ներկայացուցիչները փորձում են հասկանալ՝ Ֆեռնանդեշի պայմանագրում կա՞ հրաժարագին, թե՞ ոչ: Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ պորտուգալացու հրաժարագինը կազմում է 60 միլիոն եվրո: