«Բայերը» ձեռք է բերել «Բրենթֆորդի» դարպասապահ Մարկ Ֆլեկենին, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2028թ. հունիսի 30-ը ներառյալ։
31-ամյա Ֆլեկենը «Բերնթֆորդում» հանդես էր գալիս 2023թ. հուլիսից, 77 խաղից 15-ում դարպասը պահել է անառիկ։ Նա 2022թ. մայիսից հրավիրվում է Նիդերլանդների ազգային հավաքական, մասնակցել է 8 հանդիպման։