«Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող Կառլոս Ալկարասը չի մասնակցի Մադրիդի «Մասթերսին», հայտնում է Marca-ն:
Աշխարհի երրորդ ռակետը որոշում է կայացրել դուրս գալ մրցաշարից մկանային վնասվածքի պատճառով:
Իսպանացի թենիսիստը Մադրիդի «Մասթերսի» երկրորդ շրջանում պետք է մրցեր Զիզու Բերգս – Յոշիհիտո Նիշիոկա զույգի հաղթողի հետ:
Մադրիդի «Մասթերսը» մեկնարկել է ապրիլի 23-ին և կավարտվի մայիսի 4-ին:
Մրցաշարի գործող հաղթողը ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովն է:
ATP-1000 կարգի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։