Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» ակումբը պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի տրանսֆերային իրավունքը գնելու վերաբերյալ պաշտոնական առաջարկ է կատարել Չեմպիոնների լիգայի նորընծա հաղթող «Մանչեսթեր Սիթիին», հայտնում է CBS Sports-ը:
Արաբական ակումբը պատրաստ է 70 միլիոն եվրո տրամադրել գործարքի համար, իսկ 28-ամյա ֆուտբոլիստին վճարել տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ:
Սիլվայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան» և ֆրանսիական ՊՍԺ-ն:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Բերնարդու Սիլվան Անգլիայի չեմպիոնի կազմում անցկացրել էր 55 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 8 ասիստի հեղինակ: