Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալ նվաճեցին 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում։
Որակավորման փուլում Հայաստանի հրաձիգները վաստակել են 580 միավոր, իսկ եզրափակիչում՝ 4-16 հաշվով զիջել Չինաստանի թիմին: