Ազգերի լիգայի առաջին կիսաեզրափակիչի Գերմանիա - Պորտուգալիա հանդիպումը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կմեկնարկի նախատեսվածից ուշ, հայտնում է Գերմանիայի ֆուտբոլի միության մամուլի ծառայությունը։
Խաղը Երևանի ժամանակով 23:00-ի փոխարեն կմեկնարկի ժամը 23:10-ին։
Գերմանիա - Պորտուգալիա հանդիպումը կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։