Logo

Չեմպիոնների լիգա․ «Միլանը» հաղթեց ՊՍԺ-ին, «Աթլետիկոն» և «Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցան

02:05 / 08.11.2023Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում կայացան չորրորդ տուրի առաջին խաղային օրվա հանդիպումները։

E խմբում Մադրիդի «Աթլետիկոն» 6 անպատասխան գնդակ ուղարկեց շոտլանդական «Սելթիկի» դարպասը, որը 23-րդ րոպեից խաղում էր 10 հոգով, քանի որ կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ Դաիձեն Մաեդան։ Իսպանական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձան Անտուան Գրիզմանը և Ալվարո Մորատան։

Խմբի մյուս խաղում իտալական «Լացիոն» 1-0 հաշվով հաղթեց Նիդերլանդները ներկայացնող «Ֆեյենորդին»։ 8 միավորով Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը խմբի առաջատարն է։ «Լացիոն» 7 միավորով երկրորդ տեղում է։ «Ֆեյենորդն» ունի 6, «Սելթիկը»՝ 1 միավոր։

F խմբում «Միլանը» 2-1 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին։ Փարիզյան գրանդը 9-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ, սակայն «Ռոսոներիները» կարողացան կամային հաղթանակ տոնել։ Խմբի առաջատարը 7 միավոր վաստակած Դորտմունդի «Բորուսիան» է։ ՊՍԺ-ն 6 միավորով երկրորդ տեղում է։ «Միլանն» ունի 5, «Նյուքասլը»՝ 4 միավոր։

G խմբում չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ «Մանչեսթեր Սիթին»։ Անգլիական ակումբն այս անգամ 3-0 հաշվով հաղթեց «Յանգ Բոյզին», որը 53-րդ րոպեից 10 հոգով էր խաղում։ Դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը։ Խմբի մյուս խաղում «Լայպցիգը» Սերբիայում 2-1 հաշվով առավելության հասավ «Ցրվենա Զվեզդայի» նկատմամբ։ «Մանչեսթեր Սիթին» 12 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Լայպցիգը» 9 միավորով երկրորդ տեղում է։ «Ցրվենա Զվեզդան» և «Յանգ Բոյզն» ունեն մեկական միավոր։

H խմբում «Պորտուն» 2-0 հաշվով հաղթեց «Անտվերպենին»։ Պորտուգալական ակումբի կազմում աչքի ընկավ 40-ամյա պաշտպան Պեպեն։ «Անտվերպենը» 50-րդ րոպեից խաղում էր 10 հոգով։ «Պորտուն» և «Բարսելոնան» ունեն 9-ական միավոր։ Լրացուցիչ ցուցանիշներով առաջատարը կատալոնական ակումբն է։ «Շախտյորն» ունի 6 միավոր, իսկ բելգիական ակումբը դեռևս միավոր չի վաստակել։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 4-րդ տուր

E խումբ

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)` 6-0  (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 6, 60, Ալվարո Մորատա, 45+2, 76, Սամուել Լինո, 66, Սաուլ Նիգես, 85

«Լացիո» (Իտալիա) - «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ)` 1-0  (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 45+1

F խումբ

«Միլան» (Իտալիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)` 2-1  (տեսանյութ)

Ռաֆայել Լեաու, 12, Օլիվյե Ժիրու, 50 - Միլան Շկրինյար, 9

G խումբ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 3-0 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 23, 51, Ֆիլ Ֆոդեն, 45+1

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Լայպցիգ» (Գերմանիա)` 1-2 (տեսանյութ)

Բենժամին Հենրիխս, 81 (ինքնագոլ) - Խավի Սիմոնս, 8, Լուի Օպենդա, 77

H խումբ

«Պորտու» (Պորտուգալիա) - «Անտվերպեն» (Բելգիա)` 2-0  (տեսանյութ)

Էվանիլսոն, 32 (11մ), Պեպե, 90+1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

16:19 / 10.06.2025 • Ֆուտբոլ

«Հավաքականի մարզիչը չի կարող արդարացումներ փնտրել». Սպալետի

15:45 / 10.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Հայաստանի հավաքականի ամենաարագ գոլը, Սպերցյանի առաջին դուբլը. Չեռնոգորիա - Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

Բացառիկ
15:16 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Պրոբեժ. «Ես այլ տարբերակ չունեի, ուստի հեռախոսով խոսեցի Ռոբերտի հետ»

14:47 / 10.06.2025 • Ֆուտբոլ

«Նոան» երկարաձգեց Հայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստների հետ պայմանագրերը

Պաշտոնական
14:29 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Լևանդովսկի. «Մարզիչը դավաճանեց իմ վստահությունը»

13:55 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Կլոպի անվանի օգնականը՝ Գվարդիոլայի շտաբում

13:08 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզիչը հրաժարագին է վճարելու, որ հեռանա ակումբից

12:56 / 10.06.2025 • Ֆուտբոլ

«Չելսին» 14 միլիոն եվրոյով տրանսֆեր կատարեց

Պաշտոնական
12:28 / 10.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բավարիան» ներկայացրեց նոր մրցաշրջանի խաղաշապիկը

11:53 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Վանի» նախկին ֆուտբոլիստը տրանսֆերը վաճառվել է խոշոր գումարով

11:15 / 10.06.2025 • Ֆուտբոլ

Przegląd Sportowy. Ֆուտբոլիստները «տոնել» են Լևանդովսկիին ավագի թևկապից զրկելը

10:55 / 10.06.2025 • Հոկեյ

fastnews-video-icon
Ծեծկռտուք՝ 5-ը 5-ի դեմ. խելահեղ հաշիվ և իրադարձություններ NHL-ի եզրափակիչում

10:27 / 10.06.2025 • Ֆորմուլա 1

Իսպանիան՝ 2 քաղաքով, Մոնակոյի ամիսը փոխվեց. 2026-ին Ֆորմուլա 1-ի օրացույցը

00:49 / 10.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱ-2026-ի որակավորում. Իտալիան Սպալետիի գլխավորությամբ վերջին խաղում հաղթեց, Նորվեգիայի չորրորդ անընդմեջ հաղթանակը

00:17 / 10.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Վան'տ Սխիպ. «Կարծում եմ` կարողացանք որոշ գործոններում բարելավել մեր խաղը»

23:49 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հայաստանի ազգային հավաքականը մարտական ոչ-ոքի գրանցեց Չեռնոգորիայի դեմ խաղում

23:20 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
38-ամյա Դմիտրի Պայեն հեռացել է «Վասկո դա Գամայից»

Պաշտոնական
22:58 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Բետիսը» «Նապոլիից» ձեռք է բերել Նաթանի տրանսֆերային իրավունքը

Պաշտոնական
22:16 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սպերցյանն առաջին րոպեին գոլ խփեց, Չեռնոգորիան պատասխանեց

21:58 / 09.06.2025 • Ըմբշամարտ

Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Հայաստանի երկու ներկայացուցիչ եզրափակիչում է

21:35 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռայան Աիտ-Նուրին` «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
21:14 / 09.06.2025 • Սամբո

fastnews-photo-icon
Հայաստանի սամբիստները ևս 5 մեդալ են նվաճել աշխարհի գավաթում

20:50 / 09.06.2025 • Ֆուտբոլ

Չեռնոգորիա - Հայաստան. մեկնարկային կազմերը

20:36 / 09.06.2025 • Ֆուտբոլ

9 ֆուտբոլիստ ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

Պաշտոնական
20:20 / 09.06.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Թենիսի Հայաստանի հավաքականը կմասնակցի Դևիսի գավաթին

19:54 / 09.06.2025 • Ֆուտբոլ

«Աթլետիկոն» և Կլեման Լանգլեն պայմանագիր են կնքել

Պաշտոնական
19:40 / 09.06.2025 • Ֆուտբոլ

«Ես կսպանեմ քո ամուսնուն, եթե նրան փողոցում տեսնեմ». Մորատայի կինը սպառնալիքներ է ստացել

19:09 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Գևորգ Տարախչյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
18:35 / 09.06.2025 • Ֆուտբոլ

The Athletic. Երեք մասնագետ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

18:09 / 09.06.2025 • Ֆուտբոլ

Քրիստիան Կիվուն` «Ինտերի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական
17:54 / 09.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Օսիմհենը մերժել է «Ալ Հիլալի» հերթական առաջարկը

17:12 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ռեալն» առաջին մարզումն է անցկացրել Ալոնսոյի գլխավորությամբ

16:49 / 09.06.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Ալկարասը կատարյալ ու անհավատալի ճշգրտությամբ կրկնել է Նադալի ցուցանիշը

16:18 / 09.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ռայան Շերկին կտեղափոխվի «Ման. Սիթի»

15:50 / 09.06.2025 • Ֆուտբոլ

As. Վինիսիուսը կդառնա «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

15:13 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատ-Արմենիան» հույն նորեկ ունի

Պաշտոնական
14:47 / 09.06.2025 • Ֆուտբոլ

Goal. «Բրեշիան» կարող է սնանկ ճանաչվել ու սիրողական ակումբի կարգավիճակ ստանալ

14:21 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ալսեուսն ու Միմիտոն հեռացել են «Փյունիկից»

Պաշտոնական
13:40 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Յամալը հեռացել է ու չի ծափահարել Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին

13:15 / 09.06.2025 • Ֆուտբոլ

Պորտուգալիա - Իսպանիա եզրափակիչի ժամանակ երկրպագու է մահացել

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ