Հայաստանի հավաքականը Թուրքիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի մեկնարկային տուրի խաղում առաջ անցավ հաշվի մեջ:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող խաղի 10-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանի` աջ եզրից կատարած փոխանցումից հետո սեփական դարպասը գրավեց գերմանական «Հոֆենհայմի» թուրք պաշտպան Օզան Կաբակը՝ 1։0։ Ընթանում է առաջին խաղակեսը։
Հայաստան (5-4-1). Արսեն Բեգլարյան, Կամո Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան, Գեորգի Հարությունյան, Նաիր Տիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Լուկաս Սելարայան, Տիգրան Բարսեղյան, Նորբերտո Բրիասկո:
Թուրքիա. Մերտ Գյունոկ, Մերիհ Դեմիրալ, Չաղլար Սյոյունջյու, Օնուր Բուլուտ, Օզան Կաբակ, Օրկուն Կյոկչու, Հաքան Չալհանօղլու, Ֆերդի Կադիօղլու, Սենկ Տոսուն, Էնես Ունալ, Չինգիզ Ունդեր:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 8-րդ անգամ մեկնարկեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերում, որոնցում նորամուտը նշել է 29 տարի առաջ: Հայ ֆուտբոլիստները մինչև հիմա հաղթական մեկնարկ են գրանցել միայն Եվրո-2000-ի ընտրական մրցաշարում, որում Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ սեփական խաղադաշտում 3-1 հաշվով հաղթել են Անդորրայի հավաքականին:
Եվրո-2024. Հայաստան - Թուրքիա. Մեկնարկային կազմեր
Հայաստան - Թուրքիա․ Դիմակայությունների պատմությունը (տեսանյութ, ֆոտո)
Ալեքսանդր Պետրակով․ «Փորձում եմ փոխել հայ ֆուտբոլիստների մտածելակերպը»
Շտեֆան Կունց. «Այս խաղում պարտվելու սցենար չեմ դիտարկում»
Վարազդատ Հարոյան․ «Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը շատ կհեշտացներ մեր գործը»