Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի վերջին խաղում «Ուրարտուն» Ավանի ակադեմիայում հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին և հաղթեց 1-0 հաշվով:
Խաղի միակ գոլը 50-րդ րոպեին խփեց կիսապաշտպան Կարեն Մելքոնյանը:
Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը 58 միավորով բարձրացավ երկրորդ տեղ` մեկ միավորով գերազանցելով «Արարատ-Արմենիային», որն այս տուրի հանդիպումը չի անցկացրել «Վեստ Արմենիայի»` խաղին չներկայանալու պատճառով: ԲԿՄԱ-ն 32 միավորով 6-րդն է:
Fastex Պրեմիեր լիգա, 30-րդ տուր
ԲԿՄԱ - «Ուրարտու»` 0-1
Կարեն Մելքոնյան, 50