Fastex Պրեմիեր լիգայի 4-րդ տուրից հետաձգված խաղում գործող չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասը:
Մայրաքաղաքայինների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Յուսուֆ Օտուբանջոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ագդո Մենեզեսը և Արտակ Գրիգորյանը:
Այդ հաղթանակից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վաստակեց 31 միավոր և այժմ ընդամենը մեկ միավոր է հետ առաջատար «Ուրարտուից»:
«Գանձասարը» 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Fastex Պրեմիեր լիգա, 4-րդ տուր
«Գանձասար» - «Փյունիկ»` 0-5
Ագդոն Մենեզես, 7, Յուսուֆ Օտուբանջո, 45+1 (11մ), 78, 85, Արտակ Գիգորյան, 49