Իտալական «Ֆիորենտինան» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ նոր պայմանագիր է կնքել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
34-ամյա Դե Խեայի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը:
Իսպանացին նախորդ տարվա ամռանն էր ազատ գործակալի կարգավիճակում համալրել «Ֆիորենտինայի» կազմը: 2024/2025 մրցաշրջանում Դե Խեան 42 խաղ է անցկացրել, 11-ում անառիկ է պահել «Ֆիորենտինայի» դարպասը: