«Ռոմայի» և «Ինտերի» նախկին հարձակվող Էդին Ջեկոն մոտ է Իտալիայի Ա Սերիա վերադառնալուն, հաղորդում է Football Italia-ն:
Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի 39-ամյա ավագը բանակցություններ է վարել «Բոլոնիայի» հետ: Թուրքական «Ֆեներբահչեի» հետ հարձակվողի պայմանագրի ժամկետը կսպառվի հուլիսի 1-ին:
Բոսնիացին «Ինտերի» և «Ռոմայի» կազմում Ա Սերիայում անցկացրած ընդհանուր 268 խաղում խփել է 107 գոլ։