Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Հալեի ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
Աշխարհի 22-րդ ռակետը 1/8 եզրափակիչում 6-3, 1-6, 6-3 հաշվով հաղթել է կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին: Խաչանովն աշխարհի 27-րդ ռակետին հաղթել է 1 ժամ 40 րոպեում:
Խաչանովը հաջորդ շրջանում կմրցի աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերիի դեմ: