Logo

Կարագեր. «Եթե «Մանչեսթեր Սիթին» պարտվի «Լիվերպուլին», կկորցնի տիտղոսի պաշտպանության հնարավորությունը»

14:02 / 01.12.2024Ֆուտբոլ
null

Անգլիացի ֆուտբոլային փորձագետ, «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի կենտրոնական խաղի մասին:

«Եթե ​​«Մանչեսթեր Սիթին» պարտվի «Լիվերպուլին», ապա նրանց տիտղոսի պաշտպանությունը կավարտվի: Սուրբ Ծնունդից առաջ 11 միավորի տարբերությունը չափազանց մեծ կլինի:

Այս մրցաշրջանում իրական հնարավորություններ ունեն նաև «Արսենալն» ու «Չելսին»:

Եթե ​​«Սիթին» հաղթի «Էնֆիլդում» և կրճատի միավորների տարբերություն, բոլորը հետ կնայեն վերջին մի քանի շաբաթներին և կհարցնեն` «Ինչի՞ շուրջ էր այդ աղմուկը»,- անգլիացու խոսքը մեջբերում է The Telegraph-ը:

Առաջատար «Լիվերպուլի» (31 միավոր) և գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» (23 միավոր) խաղը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին և կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա