Յուրա Զալյանը (60 կգ) Երևանի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտին մոտեցող կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց:
Հայաստանի ներկայացուցիչը բրոնզե եզրափակիչում 5-3 հաշվով հաղթեց Իսլամ Սելմանիին (Կոսովո):
Քիչ առաջ էլ երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող Գոռ Ներսիսյանը (84 կգ) ևս բրոնզե մեդալ է նվաճել: Սա առաջին մեդալն էր անկախ Հայաստանի համար կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնություններում:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը Եվրոպայի տնային առաջնությունում նվաճեց երկու բրոնզե մեդալ:
Կարատեի Եվրոպայի առաջնության վճռորոշ մրցամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։
Մարզահամերգային համալիրում ընթացող մրցաշարի ինֆորմացիոն գործընկերը «Ֆասթ Մեդիա»-ն է: