Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հեղինակավոր France Football ամսագրի կողմից տրվող ամենամյա «Ոսկե գնդակ» մրցանակի 2022թ. դափնեկիրն է:
34-ամյա ռմբարկուն ֆուտբոլի անհատական ամենահեղինակավոր մրցանակն ստացավ Փարիզի Շատլե թատրոնում ընթացող մրցանակաբաշխության ժամանակ:
Բենզեման ձայների ճնշող առավելությամբ գերազանցեց Մյունխենի «Բավարիայի» սենեգալցի վինգեր Սադիո Մանեին, որը նախորդ մրցաշրջանում խաղում էր անգլիական «Լիվերպուլում»։ Լավագույն եռյակը եզրափակեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն, իսկ չորրորդ տեղը զբաղեցրեց կատալոնական «Բարսելոնայի» լեհ ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին, որը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել էր մրցաշրջանի լավագույն հարձակվող և արժանացել Գերդ Մյուլերի անվան մրցանակին:
Կարիմ Բենզեման Ռայմոն Կոպայից, Ժան-Պյեր Պապենից, Միշել Պլատինիից ու Զինեդին Զիդանից հետո 5-րդ ֆրանսիացի ֆուտբոլիստն է, որն արժանանում է «Ոսկե գնդակին»։
2021/22 մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը «Ռեալի» կազմում հաղթել էր Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի Լա լիգայում ու անցկացրած 46 խաղում խփել 44 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում: Նա 27 գոլով դարձել էր Իսպանիայի առաջնության, իսկ 15 գոլով եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու:
Ֆրանսիացին Իսպանիայի գործող չեմպիոնի գույները պաշտպանում է 2009 թվականից ու այս ընթացքում նվաճել է 23 տիտղոս:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի գլխավոր անհատական մրցանակը հանձնելու կանոնները փոխվել են. «Ոսկե գնդակը» տրվում է մրցաշրջանի ավարտի, ոչ թե օրացուցային տարվա ամփոփումով:
2021 թվականին «Ոսկե գնդակը» կարիերայում 7-րդ անգամ ստացել էր ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որն այս տարի չէր ընդգրկվել 30 հավակնորդների թվում։
«Ոսկե գնդակի» բոլոր դափնեկիրները
1956 – Սթենլի Մեթյուզ (Անգլիա, «Բլեքփուլ»)
1957 – Ալֆրեդո դի Ստեֆանո (Իսպանիա, «Ռեալ Մադրիդ»)
1958 – Ռայմոն Կոպա (Ֆրանսիա, «Ռեալ Մադրիդ»)
1959 – Ալֆրեդո դի Ստեֆանո (Իսպանիա, «Ռեալ Մադրիդ»)
1960 – Լուիս Սուարես (Իսպանիա, «Բարսելոնա»)
1961 – Օմարի Սիվորի (Իտալիա, «Յուվենտուս»)
1962 - Յոզեֆ Մասոպուստ (Չեխոսլովակիա, «Դուկլա»)
1963 – Լեւ Յաշին (ԽՍՀՄ, «Դինամո» Մոսկվա)
1964 – Դենիս Լոու (Շոտլանդիա, «Մանչեսթեր Յունայթեդ»)
1965 - Էյսեբիո (Պորտուգալիա, «Բենֆիկա»)
1966 – Բոբի Չարլտոն (Անգլիա, «Մանչեսթեր Յունայթեդ»)
1967 – Ֆլորիան Ալբերտ (Հունգարիա, «Ֆերենցվարոշ»)
1968 – Ջորջ Բեստ (Անգլիա, «Մանչեսթեր Յունայթեդ»)
1969 – Ջանի Ռիվերա (Իտալիա, «Միլան»)
1970 – Գերդ Մյուլլեր (ԳՖՀ, «Բավարիա»)
1971 – Յոհան Կրոյֆ (Հոլանդիա, «Այաքս»)
1972 – Ֆրանց Բեկենբաուեր (ԳՖՀ, «Բավարիա»)
1973 – Յոհան Կրոյֆ (Հոլանդիա, «Բարսելոնա»)
1974 – Յոհան Կրոյֆ (Հոլանդիա, «Բարսելոնա»)
1975 – Օլեգ Բլոխին (ԽՍՀՄ, «Դինամո» Կիեւ)
1976 – Ֆրանց Բեկենբաուեր (ԳՖՀ, «Բավարիա»)
1977 – Ալան Սիմոնսեն (Դանիա, «Բորուսիա» Մենխենգլադբախ)
1978 – Քեւին Քիգան (Անգլիա, «Համբուրգ»)
1979 – Քեւին Քիգան (Անգլիա, «Համբուրգ»)
1980 – Կարլ Հայնց Ռումենիգե (ԳՖՀ, «Բավարիա»)
1981 – Կարլ Հայնց Ռումենիգե (ԳՖՀ, «Բավարիա»)
1982 – Պաոլո Ռոսի (Իտալիա, «Յուվենտուս»)
1983 – Միշել Պլատինի (Ֆրանսիա, «Յուվնետուս»)
1984 - Միշել Պլատինի (Ֆրանսիա, «Յուվնետուս»)
1985 - Միշել Պլատինի (Ֆրանսիա, «Յուվնետուս»)
1986 – Իգոր Բելանով (ԽՍՀՄ, «Դինամո» Կիեւ)
1987 – Ռուուդ Գուլիտ (Հոլանդիա, «Միլան»)
1988 – Մարկո վան Բաստեն (Հոլանդիա, «Միլան»)
1989 - Մարկո վան Բաստեն (Հոլանդիա, «Միլան»)
1990 – Լոտար Մատեուս (ԳՖՀ, «Ինտեր»)
1991 – Ժան Պյեր Պապեն (Ֆրանսիա, «Մարսել»)
1992 - Մարկո վան Բաստեն (Հոլանդիա, «Միլան»)
1993 – Ռաբերտո Բաջո (Իտալիա, «Յուվենտուս»)
1994 – Խրիստո Ստոիչկով (Բուլղարիա, «Բարսելոնա»)
1995 – Ջորջ Վեա (Լիբերիա, «Միլան»)
1996 – Մատիաս Զամեր (Գերմանիա, «Բորուսիա» Դորտմունդ)
1997 - Ռոնալդո (Բրազիլիա, «Ինտեր»)
1998 – Զինեդին Զիդան (Ֆրանսիա, «Յուվենտուս»)
1999 - Ռիվալդո (Բրազիլիա, «Բարսելոնա»)
2000 – Լուիշ Ֆիգու (Պորտուգալիա, «Ռեալ»)
2001 – Մայքլ Օուեն (Անգլիա, «Լիվերպուլ»)
2002 - Ռոնալդո (Բրազիլիա, «Ռեալ»)
2003 – Պավել Նեդվեդ (Չեխիա, «Յուվենտուս»)
2004 – Անդրեյ Շեւչենկո (Ուկրաինա, «Միլան»)
2005 - Ռոնալդինյո (Բրազիլիա, «Բարսելոնա»)
2006 – Ֆաբիո Կանավարո (Իտալիա, «Ռեալ»)
2007 – Կակա (Բրազիլիա, «Միլան»)
2008 – Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Մանչեսթեր Յունայթեդ»)
2009 – Լիոնել Մեսի (Արգենտինա, «Բարսելոնա»)
2010 – Լիոնել Մեսի (Արգենտինա, «Բարսելոնա»)
2011 – Լիոնել Մեսի (Արգենտինա, «Բարսելոնա»)
2012 - Լիոնել Մեսի (Արգենտինա, «Բարսելոնա»)
2007 – Կակա (Բրազիլիա, «Միլան»)
2013 – Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Ռեալ Մադրիդ»)
2014 – Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Ռեալ Մադրիդ»)
2015 - Լիոնել Մեսի (Արգենտինա, «Բարսելոնա»)
2016 – Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Ռեալ Մադրիդ»)
2017 – Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Ռեալ Մադրիդ»)
2018 – Լուկա Մոդրիչ (Խորվաթիա, «Ռեալ Մադրիդ»)
2019 - Լիոնել Մեսի (Արգենտինա, «Բարսելոնա»)
2020 - Մրցանակը չի շնորհվել
2021 - Լիոնել Մեսի (Արգենտինա, ՊՍԺ)
2022 - Կարիմ Բենզեմա (Ֆրանսիա, «Ռեալ Մադրիդ»)
«Ոսկե գնդակ». 5-10-րդ տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստները