«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն X սոցիալական ցանցում պատասխանել է «Ռոսոներիի» նախկին խաղացող Անտոնիո Կասանոյի քննադատությանը։
Պորտուգալացին իր էջում ավելացրել է Կասանոյի մեջբերումը. «Լեաուն նման է ֆուտբոլիստի, որը խաղադաշտ է դուրս գալիս՝ աղջիկներին տպավորելու, ոչ թե խաղեր հաղթելու համար»։
«Նա ինձ շատ է սիրում»,- գրել է Լեաուն՝ ավելացնելով երեք լացող էմոջի։
He loves me so much 😭😭😭 https://t.co/WCbNMM83M9
— Rafael Leão (@RafaeLeao7) July 17, 2025
Կասանոն «Միլանում» խաղացել է 2011-12 թվականներին, 40 խաղում խփել է 8 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։ Լեաուն «Ռոսոներիի» կազմում խաղում է 2019 թվականից։ Այս ընթացքում նա անցկացրել է 260 խաղ, խփել 70 գոլ և կատարել 62 գոլային փոխանցում։