Դեմյեն Լիլարդը վերադարձել է «Պորթլենդ Թրեյլ Բլեյզերս», հաղորդում է NBA-ի պաշտոնական կայքը:
The Associated Press-ի հաղորդմամբ՝ խաղարկողը 42 միլիոն դոլար արժողությամբ երեք տարվա պայմանագիր է կնքել իր նախկին ակումբի հետ:
Լիլարդը կարիերան սկսել է «Պորթլենդում», որը խաղացողին ընտրել էր 2012 թվականի դրաֆթի 6-րդ ընտրությամբ։
2023 թվականին Դեմյենը փոխանակման արդյունքում միացել էր «Միլուոքի Բաքսին», որտեղից հեռացել էր հուլիսի սկզբին և ստացել ազատ գործակալի կարգավիճակ:
RipCityyyyyyyyyyyyyyyyy!!!!!!!!! @trailblazers pic.twitter.com/x3jnZr1s0G
— Damian Lillard (@Dame_Lillard) July 17, 2025