UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն, դաղստանցի Իսլամ Մախաչևը պատասխանել է կիսամիջին քաշային կարգի նորընծա չեմպիոն Ջեք Դելա Մադալենային: Ավստրալացին տիտղոսային մենամարտում Բելալ Մուհամադին հաղթելուց հետո հայտարարել է, որ լավ հնարավորություն ունի մրցելու Մախաչևի դեմ և ռևանշի հասնելու իր հայրենակցի` Ալեքսանդր Վոլկանովսկիի համար:
Մախաչևն էլ X-ի իր միկրոբլոգում երկու գրառմամբ անդրադարձել է նրան.
«Եկել է ժամանակը` երկու քաշային կարգում չեմպիոն լինելու: Գնացինք»:
«Դու Վոլկանովսկին չես, ես քեզ այլ մակարդակ ցույց կտամ։ Մաքուր պահիր իմ գոտին»:
You are not Volk I will show you different level. Keep my belt clean https://t.co/gTplxCAXMY
— Makhachev Islam (@MAKHACHEVMMA) May 11, 2025
Time to become a double champion #inshaAllah
— Makhachev Islam (@MAKHACHEVMMA) May 11, 2025
Let’s go