Logo

Մարսելոյի որդին հրավիրվել է Իսպանիայի Մ15 հավաքական

17:04 / 19.04.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Մարսելոյի որդի Էնցո Ալվեսը հրավիրել է Իսպանիայի մինչև 15 տարեկանների հավաքական, հայտնում է Marca-ն:

Էնցոն 13 տարեկան է և ելույթ է ունենում «Ռեալի» երիտասարդական թիմերից մեկում՝ «Ինֆանտիլ Ա»-ում, որտեղ ցուցադրում է տպավորիչ վիճակագրություն:

Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 14 խաղի և խփել 32 գոլ: Բրազիլացի ֆուտբոլիստը հասցրել է նաև իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել մադրիդյան ակումբի հետ:

Հիշեցնենք, որ Մարսելոն «Ռեալում» ելույթ է ունեցել 2007-2022 թվականներին և ակումբի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա