«Ֆլորիդա Պանթերզը» NHL-ի եզրափակիչի դիմակայությունում կրկին հաշվի մեջ առաջ է անցել` 3-2:
«Պանթերզի» հոկեյիստներն «Էդմոնտոն Օյլերսի» դեմ սերիայի 5-րդ խաղում հյուրընկալվելիս 5-2 հաշվով հաղթել են: Ֆլորիդայի թիմից դուբլ է գրանցել Բրեդ Մարշանը, մեկական գոլ էլ գրանցել են Սեմ Բենեթը, Սեմ Ռեյնհարթը և Էթու Լուոսթարինենը:
Չեմպիոն կդառնա այն թիմը, որը սերիայում 4 հաղթանակ կտանի: