Բրիտանական հեղինակավոր Oasis ռոք խումբը 16 տարի անց վերամիավորվել է և առաջին համերգի ժամանակ հարգել է անգլիական «Լիվերպուլի», Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի հիշատակը։
Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կայացած համերգի ընթացքում՝ Live Forever երգը կատարելիս, մեծ էկրանին հայտնվել է Ժոտայի՝ «Լիվերպուլի» «20» համարի մարզաշապիկով լուսանկարը։
Հայտնի է, որ Oasis-ի վոկալիստ Լիեմ Գալահերն ու նրա եղբայրը` խմբի կիթառահար Նոել Գալահերը, «Մանչեսթեր Սիթիի» երկրպագու են։
28-ամյա Ժոտան ու նրա 26-ամյա եղբայրը` Անդրե Սիլվան, որը ևս ֆուտբոլիստ էր, մահացել են հուլիսի 3-ի վաղ առավոտյան իսպանական Սամորա քաղաքում տեղի ունեցած ավտովթարից: