Logo

Պոեզիա. Հովհաննես Գրիգորյան

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:27 / 05.07.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

ՆԱՄԱԿԸ, ՈՐԸ ՔԵԶ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՍՆԵԼՈՒ

Ամեն ինչ բաժանված է արդեն,
և աստղերը, և արևը, և լուսինը:
Ես գլխահակ եմ գալիս քեզ մոտ,
ես ամաչում եմ սարսափելի,
որովհետև ոչինչ չունեմ քեզ նվիրելու.
որովհետև ամեն ինչ բաժանված է ու նվիրված:
Եվ այս բառերը` օտար արևներ,
և մերկ ծառերը, և քո կարոտը
անչափ տխուր են, անչափ հուսահատ,
որովհետև այս նամակը երբեք քեզ չի հասնելու,
որովհետև նորից փնտրելու եմ քեզ ամենուրեք,
որովհետև նորից քեզ հիշելու եմ ամենուրեք,
գլխահակ քայլելու եմ նույն փողոցներով,
որովհետև ես սարսափելի ուշացած սիրահար եմ,
որովհետև ես ոչինչ չունեմ քեզ նվիրելու,
որովհետև
ամեն ինչ բաժանված է ու նվիրված:

 

***

Փողոցներով անցնում են կույր աղջիկներ:
Նրանք գավազան ունեն ձեռքերին
և քայլում են քսվելով պատերին:
-Եթե դու ինձ սիրեիր,
ես քեզ կտայի քո կապույտ աչքերը:
Փողոցներում
առանց ամաչելու լալիս են բանաստեղծները,
նրանք գլուխները խոնարհել են,
իսկ կույր աղջիկները քայլում են
և չեն տեսնում նրանց:
-Ես քեզ կտայի քո կապույտ աչքերը,
և դու կտեսնեիր ինձ:
Փողոցներում
կամաց – կամաց իջնում են վարագույրները,
և կամաց – կամաց փակվում է բեմը,
և գլուխ տալով կամաց – կամաց
հեռանում են կույր աղջիկները,
և բանաստեղծներն են հեռանում,
և վարագույրը վերջնականապես իջնում է:

Վարագույրից այն կողմ լսվում է բարձրաձայն հեծկլտոց.
վարագույրից այն կողմ
բոլորովին ուրիշ աշուն է:

 

***

Փողոցներում, որտեղ հիմա դու չկաս` գարուն է
և մարդիկ քայլում են ոչ մի փոփոխություն չնկատելով:
Քաղաքում, որտեղ դու չկաս,
չգիտես թե ինչու տոն է այս սովորական օրով,
և խմբերով աղջիկներ են անցնում
գույնզգույն շորեր հագած`
ոչ մի փոփոխություն
չնկատելով…
Իսկ նվագախումբը դուրս է ցայտում ամենաանսպասելի
անկյուններից
իր ետևից տանելով հրոսակախումբը`
ցնծությունից խելակորույս երեխաների –
ամբողջացնելով գարնան պատկերը կանաչավուն:

Ի՜նչ հեշտ է սիրել այն ամենն, ինչ հեռվում է,
և ինչ բավականություն` պատկերացնել այն, ինչը
չես տեսնում…
Բայց ամենահեշտը քեզ մոտ տխրությունն է ստացվում,
Օ, ինչքան ես վարպետացել դու այդ ասպարեզում:
Փիլիսոփայելու համար դու ընտրեցիր երեկոն
և սկսեցիր քեզ որոնել այնտեղ, ուր չկաս ինքդ,
և հայացքդ թափառեց փողոցներով,
մարդկանց մեջ,
սրճարաններում,
և հոգնությունից արցունքոտվեց հայացքդ`
ոչ մի փոփոխություն չնկատելով:

Իսկ նվագախումբն արդեն երկինք է բարձրանում,
իր ետևից տանելով ցնծությունից ոչինչ չնկատող
հրոսակախումբը երեխաների…

Ինչ հեշտ է մոռացվում նա, ով հեռվում է,
և ինչ ծանր է ընդունել այս տխուր միտքը,
երբ ինքդ ես հեռվում

 

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Դու այս դատողությունը կհամարես պարզունակ:
Թող այդպես լինի:
Վինսենթ Վան Գոգ

Ամեն անգամ ինչ-որ բան կորցնելիս ես հիշում եմ քեզ.
ամենադժվարը քեզ կորցնելն էր – ես ոչինչ չէի հիշում,
իսկ հիմա նույնիսկ թերթ կարդալիս ես ապահով եմ`
ոչ ոք չի խոցի ինձ թիկունքից:

Այդ ե՞րբ էր` առաջին անգամ վառեցին գրքերը…
կիսամերկ մարդիկ էին վազում փողոցներով,
ցեխաջրի մեջ լողում էին վարդերը,
և ոսկեզօծ կառքերն էին սուրում
երջանկությունից խելագարված:

Ամեն անգամ ինչ-որ բան գտնելիս ես կորցնում եմ քեզ,
ամենահեշտը քեզ գտնելն էր – ես ոչինչ չէի հիշում:

Դժվար է երջանկությունը պահել երկու ձեռքերով,
երբ աչքերիդ մեջ արցունքի կաթիլներ կան:

Իսկ անտառը կամաց-կամաց սափրվում է երկրի երեսից,
կապիկներին մարդ դառնալուց զատ ուրիշ ելք չի մնում,
անխելք կենդանիներ, զգո՞ւմ եք ձեր անխոհեմ քայլը`
դուք վեպերի հերոսներ կդառնաք,
դուք վերարկուներ կհագնեք,
ինտրիգներ կսարքեք,
կսիրահարվեք և կխորտակվեք վերջնականապես:

Ես երգում եմ այս երգը ամենավերջին անգամ:
Իսկ վաղը գուցե պատերազմ սկսվի.
կապիկները վառվելով` թիթեռների թեթևությամբ կթափվեն
ծառերից,
և կիսամերկ մարդիկ կվազեն փողոցներով:

Դժվար է երջանկությունը պահել երկու ձեռքերով,երբ աչքերիդ մեջ արցունքի կաթիլներ կան:

 

***

Առաջին սերը – անվերջ մոռանում ես նրան.
ցերեկները չես կարող հիշել, որովհետև դու
զանգում ես հեռախոսով, որովհետև քեզ
զանգում են հեռախոսով, որովհետև ինչ-որ
թղթեր ես ստորագրում, որովհետև քեզ ինչ-որ
թղթեր են ուղարկում` ցերեկները դու ծերանում ես
աննկատ, և երեկոյան դու ծերանում ես աննկատ
և միայն գիշերը, երբ թևիդ ժամացույցն արձակելով
դնում ես սեղանին` հիշում ես առաջին սերդ, որը
չի ծերացել բոլորովին:
Դու գիտես, հազարավոր պատեր այն կողմ
նա ապրում է իր կյանքը, և դու
ապրում ես քո կյանքը, թեև արձակել ես
թևիդ ժամացույցն ու դրել ես սեղանին,
և վայրկյանները մրջյունների պես դուրս վազելով
ժամացույցից, հեռանում են քո կյանքից, կորչելով
սեղանին թափթփված գրքերի ու թղթերի արանքում:
Դու գիտես, հազարավոր պատեր այն կողմ գիշեր է:
Եվ հանգած են լույսերը: Ճիշտ այսպիսի մի լուսին
կախված է լուսամուտից և անտարբեր նայում է
նրան, ում կորցրել եմ վաղուց, ում մոռանում եմ
ցերեկները և երեկոյան մոռանում եմ դարձյալ,
և միայն գիշերները, երբ մնում եմ մենակ, հանում եմ
թևիս ժամացույցը, դնում եմ աչքերիս առաջ
և անձայն լալիս եմ անցնող կյանքիս համար,
և արցունքները կորչում են
սեղանին թափթփված գրքերի և թղթերի արանքում:

 

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈւՄ ԿԱՆԱՆՑ ԳԱՂՈւԹՈւՄ

Աշուն է: Բանտարկյալների համար ոտանավոր կարդալու
լավագույն ժամանակը:

Ճերմակ ներկած դահլիճում հավաքված էին գույնզգույն
լաչակավոր մարդասպաններ, գողեր, ավազակներ…
Մի խոսքով, սովորական կանայք, որոնց կարելի է
հանդիպել ամենուրեք` փողոցներում, թատրոններում,
տոնավաճառներում, և հատկապես, ընտանեկան
հաճելի մթնոլորտում` հարազատներով շրջապատված:
Ոգևորված խոսում էի անկախությունից, ազատությունից,
բազմակուսակցությունից և հարաբերություններից միջազգային:
Նրանք ծափահարում էին խանդավառ և հետո խնդրեցին ինձ`
սիրային բանաստեղծություններ կարդալ, որոնց մեջ
խոսք չլիներ անկախության և հատկապես ազատության մասին:

Աշուն է: Բանտարկյալների համար սիրային և հատկապես
բաժանման բանաստեղծություններ կարդալու
լավագույն ժամանակը:

Եվ ահա, սեր իմ, ես հիշեցի քեզ և կարդացի մեր կարճատև
հանդիպման և երկարատև բաժանման, հեռավոր աշնան մասին,
երբ ծառերը սովորականից շուտ տերևաթափվեցին, և ես
թեթև հագնված հանկարծ խորացա ձյուն ու ձմեռվա մեջ
և այլևս չվերադարձա…: Հուզմունքից խզված ձայնով
կարդում էի, և արցունքները գետի պես հոսում էին
աչքերիցս, և հանկարծ նկատեցի, որ բարձր, ձայնը
գլուխները գցած, առանց ամաչելու լալիս են նաև
գույնզգույն լաչակավոր մարդասպանները, գողերը,
ավազակները…: Սովորական կանայք, որոնց, արդեն
գիտեք` որտեղ կարելի է հանդիպել…

Աշուն է: Առանց ամաչելու: Բարձր: Ձայնը գլուխը գցած
լաց լինելու լավագույն ժամանակը:

 

ԾՆՆԴՅԱՆ ՕՐ

Չկարողացա այսօր տնից դուրս գալ, չէ՞ որ այսօր
իմ ծննդյան օրն է: Ի~նչ տարօրինակ ու զարմանալի բան`
երկար տարիներ առաջ եղել է այդպիսի մի օր:
Եվ ինչ արած, սիրելի հյուրեր, դուք արդեն եկել եք, և ես
խորապես հուզված եմ, խորապես ազդված և շփոթված:
Ահա, իմ հին լուսանկարները, սիրելի հյուրեր, բարեկամներ
թանկագին, հիացեք ինչքան ուզում եք, չէ՞ որ ամբողջ
օրը մերն է: Ահա, այս մեկը, ես` ընդամենը երեք տարեկան:
Աջ կողքիս մայրս է ժպտում, ետևում քույրերս են
կանգնած ու ծիծաղում են, իսկ այս ուրախ տղամարդը
հայրս է: Իսկ այստեղ արդեն մեծ եմ, եկեղեցու պատի
տակ: Աջ կողքի՞ս – մայրս է, աղավնին ձեռքին, ետևո՞ւմ –
քույրերս են կանգնած աղավնիներով, իսկ այս
տղամարդը՞ – հայրս է, առանց աղավնու, բայց ամբողջովին
արյան մեջ կորած: Իսկ այս մեկում շատ ավելի փոքր եմ,
հիվանդ եմ, թույլ ու անօգնական: Աջ կողքիս մայրս է
արտասվում, ետևում հեկեկում են քույրերս, իսկ դեմքը
մազակալած այս տղամարդը հայրս է: /Իսկ հիմա բոլորս
առողջ ենք, սիրելի հյուրեր, և միայնակ ենք բոլորս,
բարեկամներ թանկագին/: Ես այսօր չկարողացա տնից
դուրս գալ, ինչ-որ մեկն ամուր փակել էր դռները,
և պատուհաններն էր մեխել ամուր ու վարագուրել,
և ես պառկած եմ սենյակի ուղիղ կենտրոնում
իմ հյուրերի հետ `
աջ կողքիս աղավնիներն են, ետևում` ծիծաղը,
իսկ արցունքը դանդաղ շրջում է սենյակում…

 

ՍԻՐՏ

Հին բառերի մեջ ամենաշատը դու կարող էիր խաբվել,
Դու, թեև այնպես
Խնամքով ու հոգատար թաքնված էիր մարմնի
Ամենախորքում, ամուր ու ճկուն ոսկորներով ցանկապատված:
Դու, ամենանուրբն ու զգայունը ու նաև
Անհրաժեշտն ու խաբվածը բոլորից:
Դու ցանկացել ես տեսնել,
և աչքերը փակել են աչքերդ,
դու ցանկացել ես գրկել,
և ձեռքերը բռնել են ձեռքերդ,
իսկ ձեռքերը կախվել են խաչված` դատապարտված
ստրուկների նման` հին Հռոմի ճանապարհին:
Դու ցանկացել ես լսել,
և ականջները խուլ են ձևացել,
դու ցանկացել ես վազել,իսկ ոտքերը
տարել են քեզ բոլորովին ուրիշ ճանապարհով…
Դու անվերջ ինչ-որ բաներ ես ցանկացել,
Բայց քեզ խաճախ խեղդել են ծխախոտի ծխի մեջ
և կամ թմրացրել գինով և օղիով դաղել:
Դու,անզոր ու անօգնական,
Ինչպես երեխա`բարուրի մեջ փաթաթված:

 

ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔ

Կարծում եք, հե՞շտ է ապրել,
երբ քաղաքն ուր ծնվել ես – չկա,
իսկ դու շարունակում ես ապրել:
Կարծում եք, հե՞շտ է հիշել,
երբ մոռացումն է փրկություն – չկա,
իսկ դու շարունակում ես հիշել:
Կարծում եք, հե՞շտ է քնել,
երբ աչքերդ արցունքով են լցված,
երբ ուրախ պատկերները հիմա
տեսնում ես միայն երազում –
կարծում եք, հե՞շտ է արթնանալ…

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

16:59 / 13.08.2025 • Ֆուտբոլ

Ֆուտբոլի մութ կողմը. կրակոցներ Ստոկհոլմում Դյոկերեշի՝ «Արսենալ» տրանսֆերի ֆոնին

16:45 / 13.08.2025 • Խառը մենամարտեր

Օլիվեյրա. «Ծառուկյան – Տոպուրիա մենամարտը կլինի դժոխային»

16:20 / 13.08.2025 • Ֆուտբոլ

«Նա խաղադաշտում առաջնորդ է». «Տոտենհեմը» նոր ավագ ունի

15:30 / 13.08.2025 • Ֆուտբոլ

Տեղափոխություն ֆրանսիական գրանդ և ոչ միայն. «Սպարտան» կորուստներով է ժամանել Հայաստան

14:52 / 13.08.2025 • Ֆուտբոլ

Ինչպես ՊՍԺ-ի՝ միմյանցից անկախ 2 որոշումները մեծ փողեր բերեցին «Լիլին»

14:44 / 13.08.2025 • Բասկետբոլ

13-ամյա խաղացողը կլինի «Բարսելոնայի» հիմնական կազմում

13:54 / 13.08.2025 • Ֆուտբոլ

Ռայոլա. «ՊՍԺ-ի արարքը հարգանքի բացակայություն է»

13:23 / 13.08.2025 • Ֆուտբոլ

«Սպերցյանի հաջողելու շանսերը 50/50 են, քանի որ Չեմպիոնշիփն աշխարհի ամենաբարդ լիգան է». Կանչելսկիս

12:54 / 13.08.2025 • Ֆուտբոլ

Հայաստանում 2 տարի անցկացրած ֆուտբոլիստը տեղափոխվեց «Էթնիկոս»

Պաշտոնական
12:20 / 13.08.2025 • Ֆուտբոլ

«Նյուքասլը» կրկին գնաց «Միլան» և վերադարձավ խոշոր տրանսֆերով

Պաշտոնական
11:32 / 13.08.2025 • Թենիս

Խաչանովի մրցակիցը կարող է որոշվել 1 գեյմում

10:58 / 13.08.2025 • Ֆուտբոլ

Լուիս Էնրիկե. ««Տոտենհեմը» մարզվում է 1 ամիս, մենք՝ 1 շաբաթ»

10:33 / 13.08.2025 • Թենիս

fastnews-video-icon
Անկասելի Խաչանով. Կարենը ռևանշի հասավ 3 տարի առաջ կրած ջախջախիչ պարտության դիմաց

01:15 / 13.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՉԼ. Բարսեղյանի վճռորոշ վրիպումը. «Սլովանն» ավարտեց մրցելույթը, «Ցրվենա Զվեզդան» շարունակուն է պայքարը

00:54 / 13.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մխիթարյանի «Ինտերը» 11-մետրանոցներով հաղթեց «Մոնցային»

00:21 / 13.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սևիկյանը կրկին բացակայում էր. «Ֆերենցվարոշը» խոշոր հաշվով հաղթեց Մոտայի «Լուդոգորեցին»

23:58 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աքսել Վիտցելը նոր ակումբ ունի

Պաշտոնական
23:28 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Դոնարումա. «Ցավոք, ինչ որ մեկը որոշել է, որ այլևս չեմ կարող լինել թիմում»

22:50 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մբապեի դուբլն ու «Ռեալի» հաղթանակը խոշոր հաշվով

22:22 / 12.08.2025 • Ֆուտբոլ

Էնրիկե. «Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել»

21:57 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Բավարիան» հաղթեց 17 ու 18 տարեկան ֆուտբոլիստների գոլերի շնորհիվ

21:22 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ալվարո Մորատան` «Կոմոյի» ֆուտբոլիստ

20:54 / 12.08.2025 • Ֆուտբոլ

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ. ՊՍԺ-ի հայտացուցակը

20:26 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Բանդիկյանի առաջին ասիստը ԲԿՄԱ-ի հիմնական թիմում

19:52 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ջեք Գրիլիշը վարձավճարով տեղափոխվեց «Էվերթոն»

Պաշտոնական
19:15 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Գոռ Մալաքյանն ավարտել է կարիերան

Պաշտոնական
18:45 / 12.08.2025 • Ֆուտբոլ

Մխիթարյանի «Ինտերը» երրորդն է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

18:42 / 12.08.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դոնարումային

18:01 / 12.08.2025 • Ֆուտբոլ

ԱՊԼ-ում ելույթ ունեցած նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

17:47 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Փյունիկի» հուզիչ հրաժեշտը Եղիշե Մելիքյանին

17:16 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աղբյուր. Հայաստանի հավաքականում Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբի անդամները

16:34 / 12.08.2025 • Ֆուտբոլ

Իսպանիայում մրցավարական նշանակումների վերաբերյալ հեղափոխական որոշում է կայացվել

Պաշտոնական
16:28 / 12.08.2025 • Ֆուտբոլ

«Մեզ զրկում են մեր երազանքից». «Քրիստալ Փելասի» հայտարարությունը

15:37 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Փյունիկում» Արտակ Օսեյանի մարզչական շտաբը

Պաշտոնական
15:01 / 12.08.2025 • Ֆուտբոլ

Fastex ՊԼ. «Արարատ» - «Փյունիկ» հանդիպման ժամն ու մրցավայրը փոխվել են

Պաշտոնական
14:49 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Սարդարապատը» հայտնել է 10 նոր ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին

Պաշտոնական
14:21 / 12.08.2025 • Ֆուտբոլ

Լևանդովսկի. «Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն»

13:43 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Իլյա Զաբառնին պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ

Պաշտոնական
13:28 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Վանի» թիմային ռեկորդը, Մինասյանի և Միլկովիչի ուշագրավ ցուցանիշները. Fastex Պրեմիեր լիգայի 2-րդ տուրը՝ 10 փաստով

Բացառիկ
13:22 / 12.08.2025 • Ֆուտբոլ

Էզեն կարող է տեղափոխվել լոնդոնյան մեկ այլ ակումբ

fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ