Իսպանիայի Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի գործող հաղթող Մադրիդի «Ռեալն» աջակցել է թիմի ավագ Կարիմ Բենզեմային, որը վնասվածքի պատճառով չի մասնակցելու Կատարում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
«Քեզ հետ ենք, Կարիմ Բենզեմա»,- գրել է «Արքայական ակումբի» թվիթերյան էջը՝ կից հրապարակելով «Ոսկե գնդակի» դափնեկրի լուսանկարը:
Ավելի վաղ Ֆրանսիայի հավաքականի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Կարիմ Բենզեման ստիպված է հրաժարվել աշխարհի առաջնությունում մասնակցությունից: Ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն էլ հայտնել էր, որ 34-ամյա ֆուտբոլիստը կմնա հայտացուցակում:
ԱԱ-2022-ի առաջին տուրում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան նոյեմբերի 22-ին կմրցի Ավստրալիայի հավաքականի հետ: D խմբում ընդգրկված են նաև Դանիայի և Թունիսի հավաքականները:
1978-ից հետո առաջին անգամ «Ոսկե գնդակի» դափնեկիրը չի մասնակցի աշխարհի առաջնությանը