Logo

Ստեֆեն Կարիի ռեկորդը

16:17 / 26.12.2024Բասկետբոլ
null

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» առաջատար Ստեֆեն Կարին ռեկորդ է գրանցել «Լոս Անջելես Լեյքերսի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղում (113-115):

Այդ մրցավեճում ամերիկացի բասկետբոլիստը վաստակել է 38 միավոր, որից 17-ը՝ չորրորդ քառորդում։ Մինչև այս ոչ մի բասկետբոլիստի չէր հաջողվել սուրբծննդյան տոնի օրը նման արդյունավետություն գրանցել չորրորդ քառորդում, հաղորդում է ESPN-ը։

Այս մրցաշրջանում Ստեֆեն Կարին մասնակցել է 24 հանդիպման, միջին արդյունավետությունը կազմել է 22,5 միավոր, 4,8 ռեբաունդ ու 6,5 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա