Logo

Թախտիի գավաթ. Հայաստանի ըմբիշներն 8 մեդալ են նվաճել

22:17 / 26.04.2024Ըմբշամարտ
null

Հայաստանի ներկայացուցիչներն 8 մեդալ են նվաճել ապրիլի 24-26-ին Իրանում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Թախտիի գավաթի խաղարկությունում:

Հայաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալակիր են դարձել Կարեն Ասլանյանը (63 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ), բրոնզե մեդալ են նվաճել Դավիթ Ջոտյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (92 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ):

Իրանի և Հայաստանի թիմերից բացի, մրցաշարին մասնակցել են նաև սիրիացի և իրաքցի ըմբիշներ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա