Բելառուսի առաջնության 11-րդ տուրում Դերժինսկի «Արսենալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Մոլոդեչնոյին»։
Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է հայ կիսապաշտպան Վադիմ Հարությունյանը, որը 46-րդ րոպեին բացել է հաշիվը՝ ընթացիկ մրցաշրջանում խփելով իր առաջին գոլը։
19-ամյա ֆուտբոլիստը 2025թ. հունվարին է վարձավճարով տեղափոխվել «Արսենալ»: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի «Լոկոմոտիվին»։
«Արսենալն» առաջին հաղթանակն է տարել և 9 միավորով բարձրացել 13-րդ տեղ, «Մոլոդեչնոն» բոլոր խաղերում պարտվել է ու վերջինն է` 16-րդը։
Բելառուսի առաջնություն, 11-րդ տուր
«Արսենալ Դերժինսկ» - «Մոլոդեչնո»` 3-0
Վադիմ Հարությունյան, 46, Ռոման Վեգերյա, 64 (11մ), Ալեքսանդր Ֆրանցուզով, 76