«Վեստ Արմենիան», ամենայն հավանականությամբ, ֆինանսական խնդիրների պատճառով չի շարունակելու ելույթները, հայտնում է ինսայդեր, «Ֆասթ Մեդիա»-ի մարզական մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը:
Ակումբը Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում դեռևս 4 խաղ ունի անցկացնելու, սակայն այս պահի դրությամբ այդ հանդիպումներին չի ներկայանալու:
«Վեստ Արմենիան» Fastex Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը՝ վաստակած 23 միավորով: