ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի երրորդ տեղի համար խաղում «Շտուտգարտ Արենայում» կմրցեն Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականները: Հայտնի են մեկնարկային կազմերը:
Գերմանիա. Տեր Շտեգեն, Կոխ, Տա, Ռաում, Կիմիխ, Գորեցկա, Գրոս, Վոլտեմադ, Վիրց, Ադեյեմի, Ֆյուլկրուգ:
Ֆրանսիա. Մենյան, Դին, Բադե, Էռնանդես, Գյուստո, Չուամենի, Ռաբիո, Շերկի, Մբապե, Կոլո Մուանի, Թյուրամ:
Գերմանիա - Ֆրանսիա հանդիպումը ժամը 16:45-ից կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ»-ով:
Հիշեցնենք, որ Բունդեսթիմը կիսաեզրափակիչում 1-2 հաշվով պարտվել էր Պորտուգալիային, իսկ Ֆրանսիան 4-5 հաշվով զիջել էր Եվրոպայի չեմպիոն Իսպանիային: