Հարձակվող Բրայան Ալսեուսը և կիսապաշտպան Միմիտո Բիային հեռացել են «Փյունիկից», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Միմիտոն 2025թ. մարտին էր տեղափոխվել «Փյունիկ», մասնակցել 7 հանդիպման։ Ալսեուսն ակումբում էր 2024թ. օգոստոսից, 18 խաղում արդյունավետ գործողությամբ (գոլ, գոլային փոխանցում) աչքի չի ընկել։