Իտալական «Յուվենտուսը» լրջորեն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ժոշուա Զիրկզեի ծառայություններով, հայտնում է հանրահայտ լրագրող Ալֆրեդո Պեդուլան:
23-ամյա ֆուտբոլիստին թուրինցիների կազմում ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչ Տիագո Մոտան, որը հոլանդացու հետ աշխատել է «Բոլոնիայում»:
Անգլիական ակումբն ամռանը 42,5 միլիոն եվրո էր վճարել «Բոլոնիային» Զիրկզեի տրանսֆերի համար, սակայն մանկունյացիների նորեկը դժգոհ է իր կարգավիճակից:
Հիշեցնենք, որ Զիրկզին ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 17 հանդիպում, դարձել է 1 գոլի և 2 ասիստի հեղինակ: