
Ֆրանսիացի գրող Անդրե Ժիդը ասել է. «Ֆրանսիացիները վատ տրամադրության մեջ գտնվող իտալացիներ են»:
Փարիզը զբաղեցնում է առաջին հորիզոնականն աշխարհում իր գրադարանների քանակով: Ընդհանուր առմամբ Փարիզում կա մոտ 830 գրադարան:
Երեք շուշանները, որոնք պատկերված են Ֆրանսիայի զինանշանին, խորհրդանշում են կարեկցանք, արդարություն և ողորմածություն:
Ֆրանսիայում է գտնվում շուրջ տասը ազատության արձան, որոնցից հինգն ընդ որում հենց Փարիզում է տեղակայված: Ազատության արձանները խորհրդանշում են ֆրանսիացիների ու ամերիկացիների ընկերությունը:
Ֆրանսիան համարվում է աշխարհիկ պետություն, և կրոնական ազատությունը համարվում է սահմանադրական իրավունք։
Ըստ 2004 թվականի ուսումնասիրությունների՝ ֆրանսիացիների 44 տոկոսը աթեիստ է:
Պոն-Նեոֆ. այսպես է կոչվում Փարիզի ամենահին կամուրջը: Այն կառուցվել է 1604 թվականին և համարվում է Փարիզի խորհրդանիշներից մեկը: Ի դեպ անվանումը թարգմանաբար նշանակում է «Նոր կամուրջ»:
Երեք հարյուր ճանաչված մշակութային գործիչներ բողոքի նամակ են գրել ընդդեմ Էյֆելյան աշտարակի` նշելով, որ այն աղավաղում է Փարիզի տեսքը: Նամակը ստորագրողների թվում են եղել Գի դը Մոպասանը, Շառլ Գունոն, Ալեքսանդր Դյումա-որդին, ճարտարապետ Շառլ Գարնիեն:
Այդուհանդերձ, յուրաքանչյուր 7 տարին մեկ անգամ Էյֆելյան աշտարակը ներկում են 50 տոննա գունաներկերով։
Կրկին Էյֆելյան աշտարակի մասին. այն կառուցելիս մահացել է մեկ մարդ, նա ընկել է բարձրությունից։
Ի դեպ, «Մուլեն Ռուժ» կաբարեի բացումը նվիրված է եղել Էյֆելյան աշտարակի շինարարության ավարտին և Փարիզի 1889 թվականի ցուցահանդեսի բացմանը:
Ֆրանսերենով ամենաշատն ամենևին էլ Փարիզում չեն խոսում: Պարզվում է այս լեզուն ամենաշատն օգտագործում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, ավելի կոնկրետ Կինշասա քաղաքում, որի ֆրանսախոս բնակչությունն ավելի քան 10 միլիոն է:
Ի դեպ, թեև Ֆրանսիայում պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, բայց առանց անգլերենի իմացության դուք ոչ մի կերպ չեք կարող աշխատանք գտնել:
Ամեն տարի Ֆրանսիան հյուրընկալում է ավելի քան 67 մլն տուրիստ, դա ավելին է, քան Ֆրանսիայի բնակչությունը:
Ֆրանսիան համարվում է բալետի հայրենիքը:
Ֆրանսիայի ամենահին սրճարաններից մեկը գտնվում է Փարիզում: Այն բացվել է 1686 թվականին և ստացել «Պրոկոպ»/(Le Procope) անվանումը: Լեգենդի համաձայն, այստեղ էին հավաքվում ժամանակի փիլիսոփաներն ու գրականագետները դրա համար էլ սրճարանը հայտնի է որպես առաջին գրական սրճարան և գտնվում է Լատինական թաղամասում:
Աշխարհում գոյություն ունի 38 քաղաք, որ կրում է Փարիզ անունը. Միացյալ Նահանգներում, Շվեյցարիայում և անգամ Պանամայում:
Փարիզի ամենակարճ փողոցը rue des Degrés-ին է, որի երկարությունն ընդամենը 6 մետր է:
Փարիզում յուրաքանչյուր օր նկարահանվում է 10-ը գովազդային հոլովակ: Ի դեպ, Փարիզի փողոցներում նկարահանումներ անելն անվճար է, իսկ հատուկ կետերում միայն գանձվում է մուտքի վճար, որն ուղղվում է քաղաքի պետբյուջե:
Գիտե՞ք որ Ֆրանսիան հեծանիվի հայրենիքն է:
Ֆրանսիական որոշ բուրժուական ընտանիքներում մինչև հիմա երեխաները ծնողներին դիմում են «Դուք»-ով:
Հետաքրքիր է, որ առավոտյան ժամը 08:00-20.00-ն ընկած ժամանակահատվածում ֆրանսիական ռադիոալիքներում հնչում են միայն ֆրանսիական կոմպոզիտորների ստեղծագործությունները:
