Logo

Անգլիայի հավաքականի դարպասապահը «չոր» հանդիպումների ռեկորդ է կրկնել

11:34 / 17.06.2024Ֆուտբոլ
null

Լիվերպուլի «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդն Անգլիայի հավաքականի կազմում Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում դարպասն անառիկ պահեց ու օգնեց 1-0 հաշվով հաղթել Սերբիայի թիմին։

30-ամյա դարպասապահը Եվրոպայի և աշխարհի առաջնություններում 10-րդ «չոր» հանդիպումն է անցկացրել։ One Football-ը գրում է, որ Պիկֆորդը հավաքականում այդ ցուցանիշով կրկնել է Պետեր Շիլթոնի ռեկորդը։ Նրանց հաջորդում են Դևիդ Սիմենը (8), Գորդոն Բենքսը (7) և Փոլ Ռիոբինսոնը (4)։

30-ամյա Պիկֆորդը Գարեթ Սաութգեյթի գլխավորած հավաքականում մասնակցում է արդեն չորրորդ մեծ մրցաշարին։ Նա «Երեք առյուծների» կազմում 62 խաղում 30 անգամ դարպասը պահել է անառիկ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա