Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» նոր պայմանագիր է կնքել գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
30-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
2022/23 մրցաշրջանում Գյոտցեն և գերմանական ակումբի կազմում մասնակցել է 45 խաղի, խփել 3 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում: