Գերմանիայի Բունդեսլիգայի 33-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 4-2 հաշվով հաղթեց Լևերկուզենի «Բայերին»։
Դորտմունդյան ակումբը միավորների քանակը հասցրեց 54-ի և 5-րդ տեղում է։ Նիկո Կովաչի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում գտնվող «Ֆրայբուրգից» հետ է ընդամենը 1 միավորով։ «Բայերը» 68 միավորով երկրորդն է։
Գերմանիայի Բունդեսլիգա, 33-րդ տուր
«Բայեր» - «Բորուսիա Դորտմունդ»` 2-4 (տեսանյութ)
Ժերեմի Ֆրիմոնգ, 31, Յոնաս Հոֆման, 90+1 - Յուլիան Բրանդտ, 33, Ջուլիան Ռայերսոն, 43, Կարիմ Ադեյեմի, 73, Սերու Գիրասի, 77