Իտալիայի գործող չեմպիոն «Միլանը» պայմանագիր է կնքել Բելգիայի հավաքականի և «Բրյուգեի» հարձակվող Շառլ դե Կետելարեի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գործարքի արժեքը կազմել է 35 միլիոն եվրո: 21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ժամկետը գործելու է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:
«Միլանում» բելգիացին վաստակելու է տարեկան 2,2 միլիոն եվրո: Ֆուտբոլիստն ընտրել է «90» խաղահամարը:
«Բրյուգեի» կազմում անցկացրած 120 խաղում Դե Կետելարեն խփել է 25 գոլ ու կատարել 20 ասիստ: