Logo

Ֆորմուլա 1-ի բոլիդով բրիտանացի ասպետը

Հեղինակ
Արմեն Մանուկյան
10:44 / 21.03.2024Ավտո-մոտոսպորտ
Բացառիկ
null

Լյուիս Հեմիլթոնը Ֆորմուլա 1-ի պատմության մեջ առաջին և միակ սևամորթ չեմպիոնն է և Միխայել Շումախերից հետո երկրորդը, որը 7 անգամ դարձել է արքայական ավտոսպորտի աշխարհի չեմպիոն: Լյուիս Կառլ Դևիդսոն Հեմիլթոնն իր անունը ստացել է ի պատիվ Օլիմպիական խաղերի 9-ակի և աշխարհի 8-ակի չեմպիոն, ամերիկացի արագավազորդ և հեռացատկորդ Կառլ Լյուիսի: Հեմիլթոնը ծնվել է բրիտանուհի Կարմեն Լարբալեստիերի և Գրենադայից Մեծ Բրիտանիա գաղթած Էնթոնի Հեմիլթոնի ընտանիքում: Լյուիսի ծնողները բաժանվեցին, երբ տղան ընդամենը 2 տարեկան էր:

Հեմիլթոնի ու ավտոսպորտի առաջին հանդիպումը եղավ տղայի 6-րդ տարեդարձի օրը: Հայրը Լյուիսին հեռակառավարվող խաղալիք մեքենա էր նվիրել: Ընդամենը մեկ տարի հետո Լյուիսը մասնակցեց հեռակառավարվող մեքենաների մարզային մրցման և հաղթեց բոլորին: Էնթոնի Հեմիլթոնն օրեցօր համոզվում էր, որ տղան հատուկ տաղանդ ունի և Լյուիսին առաջարկեց զբաղվել ավտոսպորտով: 1993 թվականին, 8 տարեկանում, Ֆորմուլա 1-ի ապագա աստղը սկսեց զբաղվել կարտինգով։ Երկու տարի անց Հեմիլթոնն իր տարիքային խմբում դարձավ Մեծ Բրիտանիայի չեմպիոն: Սպորտում, կյանքում և առհասարակ ամենուր, ցանկացած հաջողություն նաև մեդալի հակառակ կողմն ունի: Որպեսզի Լյուիսը զբաղվեր ավտոսպորտով, Էնթոնի Հեմիլթոնը միաժամանակ 4 աշխատանք էր անում: Չնայած դժվարություններին հայր ու տղա մեկ երազանք ունեին՝ դառնալ Ֆորմուլա 1-ի չեմպիոն: Հեմիլթոնների երազանքը ծիծաղելի էր նրանց շրջապատի համար ու ինչպես Լյուիսն է պատմում, շատերն անգամ ծաղրում ու մականուններ էին հորինում իրենց համար: Ամենօրյա գոյության կռիվն ու անքուն գիշերների աշխատանքը Հեմիլթոնների ձգտման վրա չէր ազդում, նրանք իրենց խոսքը մրցուղում էին ասելու:

Հեմիլթոնի կյանքում ամեն բան գլխիվայր շրջվեց Ռոն Դենիսի հետ պատահական հանդիպումից հետո: Հերթական մրցարշավից հետո Լյուիսը, նկատելով «Մաքլարենի» ապագա ղեկավարին, չկորցրեց պահը, մոտեցավ ինքնագիր խնդրելու և Ռոնի հետ զրույցում համարձակորեն ասաց, որ երազում է մի օր «Մաքլարենի» ղեկին հայտնվելու մասին: Դենիսը գնահատեց տղայի համարձակությունն ու նոթատետրում հեռախոսահամարը թողնելով՝ Հեմիլթոնին խնդրեց իր հետ կապվել 9 տարեկան դառնալուց հետո: 1998-ին, երբ Ռոնն արդեն «Մաքլարենի» ղեկավարն էր, կատարեց խոստումն ու Լյուիսին ընդգրկեց երիտասարդ պիլոտների աջակցման ծրագրում:

2007-ին Լյուիս Հեմիլթոնը «Մաքլարենի» կազմում նորամուտը նշեց Ֆորմուլա 1-ում և առաջին իսկ Գրան պրիում պոդիում բարձրացավ՝ Ավստրալիայում զբաղեցնելով երրորդ տեղը: Բրիտանական կոնցեռնում Հեմիլթոնի թիմակիցն աշխարհի չեմպիոն Ֆեռնանդո Ալոնսոն էր՝ այդ ժամանակահատվածում մոլարակի լավագույն պիլոտը: Լյուիսի թիմում հայտնվելու առաջին պահից նրա և իսպանացու միջև հարաբերությունները նույն առվով չգնացին: Պիլոտների միջև ատելություն կար, և դա նրանք չէին թաքցնում: Հեմիլթոնը վայելում էր բրիտանական մամուլի ու թիմի ղեկավարության աջակցությունը, ինչն աններելի էր Ալոնսոյի համար: Թիմը ներսից պառակտված էր, արդյունքում՝ 2007-ին Կիմի Ռայկոնենն ու «Ֆերարին» հաղթեցին չեմպիոնական մրցավազքում:

2008-ին Ալոնսոն հեռացավ «Մաքլարենից», իսկ Լյուիս Հեմիլթոնը երկրորդ փորձով կարիերայում առաջին անգամ դարձավ Ֆորմուլա 1-ի չեմպիոն: Նույն տարում հարցազրույցներից մեկի ժամանակ Միխայել Շումախերն ասաց, որ բրիտանացու մեջ տեսնում է պիլոտի, որն ունակ է գերազանցել իր ռեկորդն ու նոր պատմություն գրել արքայական ավտոսպորտում: Հեմիլթոնի հաղթողի բնավորությունն ու բոլոր հարցերում առաջինը լինելու մղումն ազդեց նրա և հոր հարաբերությունների վրա: Էնթոնին փորձում էր որդու հետ կապված բոլոր կարևոր որոշումներում ունենալ իր մասնակցությունը, ինչը դուր չէր գալիս Լյուիսին: Որդու և հոր հարաբերություններն այնքան սրվեցին, որ նրանք սկսեցին անգամ չշփվել մինչև 2020 թվականը: Լյուիս Հեմիլոթնի կարիերայի բեկումնային պահը 2013 թվականին «Մերսեդես» տեղափոխությունն էր: Նրա հետ գերմանական կոնցեռնն անկասելի դարձավ։ «Մերսեդես» տեղափոխությունից հետո բրիտանացին մինչև 2020 թվականը  6 անգամ հաղթեց Ֆորմուլա 1-ում՝ այդ ընթացքում ընդամենը մեկ անգամ պարտվելով թիմակից Նիկո Ռոզբերգին:

Բացի մարզական կարիերայից, Լյուիս Հեմիլթոնն աչքի է ընկնում նաև կենդանիների պաշտպանությանն ուղղված ակցիաներով և սոցիալական ցանցերի իր էջերում հաճախակի հրապարակումներ է կատարում: Հեմիլթոնը շների մեծ սիրահար է: Նրա փոքրիկ ընկեր Ռոսկոն համացանցի աստղ է: 2017-ին Ֆորմուլա 1-ի գերաստղը հայտարաեց, որ ինքն ու Ռոսկոն վեգան են և այլս չեն սնվելու կենդանական ծագման սնունդով: Աշխարհի 7-ակի չեմպիոնը նաև երաժշտության մեծ սիրահար է և մի քանի գործիքի է տիրապետում: Լյուիսը 2013 թվականին բրիտանացի երգիչ Էնջլի հետ 12-ից ավելի երգ է թողարկել, բայց այդ երգերն այդպես էլ լայն տարածում չգտան: 2015-ին Հեմիլթոնը ևս մեկ անգամ իրեն փորձեց երգարվեստում՝ այս անգամ մոտավորապես 80 երգ թողարկելով: Նա բազմիցս հայտարարել է, որ ավտոարշավորդի կարիերայից հետո հենց երաշտության բնագավառում է պատկերացնում իրեն: Պատահական չէ, որ նրա կյանքի սերը երգչուհի է: Հեմիլթոնը երկար տարիներ սիրավեպ է ունեցել աշխարհռչակ Նիկոլ Շերզինգերի հետ, բայց մի քանի անգամ միացում բաժանումից հետո զույգն այնուամենայնիվ որոշեց չշարունակել հարաբերությունները:

2024 թվականին արքայական ավտոսպորտում շոկային նորություն եղավ: Լյուիս Հեմիլթոնը «Մերսեդեսը» կփոխի «Ֆերարիով»: Պիլոտի ու սկուդերիայի միջև պայմանագիրը կգործի 2025 թվականից: 39-ամյա պիլոտն իր որոշումը հիմնավորում է նրանով, որ մանկուց երազել է լինել կարմիր նետերի կազմում: 2024 թվականի մրցաշրջանը նոր է սկսվել, բայց Ֆորմուլա 1-ի երկրպագուներն արդեն հիմա սկսել են նախապատրաստվել 2025-ին, որպեսզի ականատես լինեն Լյուիս Հեմիլթոնի ու սկուդերիայի սիրո պատմությանը: Այն գուցե կարճ տևի, ինչպես Հեմիլթոնի կյանքում բոլոր սիրային պատմությունները, բայց կարող է նրան թույլ տալ դառնալ Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջին 8-ակի չեմպիոնը:

2010 թվականին լեգենդար Միխայել Շումախերը «Ֆերարիից» տեղափոխվեց «Մերսեդես» և մնաց ձեռնունայն, 2025-ին Հեմիլթոնը «Մերսեդեսը» կփոխի «Ֆերարիով» և գուցե արքայական ավտոսպորտում սկուդերիան բրիտանացուն դարձնի բոլոր ժամանակների լավագույնը՝ գերազանցելով հենց նորին մեծություն գերմանացուն...

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

00:57 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել` «սոքերը» դարձնելով «ֆուտբոլ»

00:25 / 15.07.2025 • Ֆուտբոլ

B/R. «Ոսկե գնդակը» հաղթելու գլխավոր հավակնորդները

23:59 / 14.07.2025 • Բռնցքամարտ

Լեգենդար Ռիկի Հաթոնի որդին 24 տարեկանում ավարտել է կարիերան

Պաշտոնական
23:15 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ՉԼ. «Նոայի» նախախաղային մարզումը Պոդգորիցայում

22:58 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ժորժե Ժեզուշը` «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական
22:25 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ռեալը» 50 միլիոն եվրոյով վերադարձրել է իր սանին

Պաշտոնական
21:56 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռանոսը «Բորուսիայի» կազմում պատրաստվում է նոր մրցաշրջանին

21:28 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Լուկա Մոդրիչը` «Միլանի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
20:59 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Շիկահեր կանայք, գաճաճ մարդիկ. Յամալի 18-ամյակի երեկույթը` հետաքննության պատճառ

20:16 / 14.07.2025 • Ֆուտբոլ

«Երբեք որևէ մեկին խաբելու մտադրություն չեմ ունեցել». Անչելոտին` պայմանական ազատազրկման մասին

19:58 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը ևս մեկ նորեկ ունի

Պաշտոնական
19:17 / 14.07.2025 • Բռնցքամարտ

«Ինձ գումար պետք չէ, պատմություն է պետք». Պակյաոն բացատրել է` ինչու է ռինգ վերադառնում

18:37 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Զախարյանը վարակվել է նույն վիրուսով, ինչպես Մբապեն

18:16 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Արսենալը» տրանսֆեր է համաձայնեցրել

17:53 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. Ջական մոտ է ակումբը փոխելուն

17:29 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Mundo Deportivo. Էնրիկեին որակազրկում է սպառնում

16:52 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականը

16:27 / 14.07.2025 • Թենիս

Էլինա Ավանեսյանը կլինի Յասիի մրցաշարի առաջին համարը

15:57 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մոդրիչ. «Շատ ուրախ եմ լինել այստեղ` կարիերայիս նոր փուլն սկսելու համար»

15:24 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Դարեն Ֆլետչերը` «Ման. Յունայթեդի» Մ18 թիմի գլխավոր մարզիչ

Պաշտոնական
14:58 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռունի Բարդեգջին` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
14:20 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Marca. Զախարյանը վիրուսի պատճառով բաց է թողել «Ռեալ Սոսյեդադի» մարզումը

14:08 / 14.07.2025 • Հեծանվասպորտ

fastnews-photo-icon
Երևանի բաց առաջնության արդյունքները

13:56 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Պոուլսենը 12 տարի անց հեռացել է «Լայպցիգից» ու նոր ակումբ ունի

Պաշտոնական
13:24 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Բարսելոնան» հետաքրքրված է «Բավարիայի» ֆուտբոլիստի ծառայություններով

12:54 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Սանչես. «Պալմերը լավագույնն է աշխարհում»

12:24 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Վինիսիուսը Մբապեից շատ աշխատավարձ չի ստանա

11:53 / 14.07.2025 • Թենիս

ATP և WTA. Խաչանովը բարելավել է դիրքը, Ավանեսյանը նահանջել է

11:25 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՊՍԺ-ի ու «Չելսիի» ներկայացուցիչները բախվել են. Էնրիկեն հրել է Պեդրոյին

10:50 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Նոան» մեկնել է Չեռնոգորիա

10:12 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԱԱԱ. Եզրափակիչի ու մրցաշարի լավագույնները

01:14 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Չելսին» դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն՝ խոշոր հաշվով հաղթելով ՊՍԺ-ին

00:26 / 14.07.2025 • Թենիս

Սիները գերազանցեց Ֆեդերերին, Ջոկովիչին, Մարեյին, բայց զիջեց Նադալին

23:55 / 13.07.2025 • Ֆուտբոլ

Բլատեր. «Մենք ֆուտբոլը պարտվեցինք Սաուդյան Արաբիային»

23:27 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Դոնալդ Թրամփը ներկա է աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչին

22:56 / 13.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Երևանյան ԵԱ. Հայաստանի Մ20 հավաքականը երրորդ պարտությունը կրեց

22:25 / 13.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
Սիները հաղթեց Ալկարասին ու առաջին անգամ նվաճեց «Ուիմբլդոնի» տիտղոսը

21:59 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Վահան Բիչախչյանը` Լեհաստանի սուպերգավաթակիր

21:21 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԿԼ. «Փյունիկ» - «Տրե Ֆիորի» հանդիպման մուտքն ազատ կլինի

Պաշտոնական
20:40 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԲԿՄԱ-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ