«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 12-րդ տուրում հյուրընկալվելիս 1-4 հաշվով պարտվել է «Մինեսոտա Յունայթեդին»:
48-րդ րոպեին Մայամիի թիմից հաշիվը կրճատել է լեգենդար արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որին ասիստ է կատարել իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան:
Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմը 11 խաղից հետո 21 միավորով 6-րդն է, «Մինեսոտան» 12 հանդիպումից հետո 22 միավորով 5-րդն է: