Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը ճանաչվել է Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
17-ամյա ֆուտբոլիստը լավագույնի համար պայքարում շրջանցել է Պեդրիին («Բարսելոնա»), Դիեգո Լոպեսին («Վալենսիա»), Ջուդ Բելինգհեմին, Արդա Գյուլերին (երկուսն էլ՝ «Ռեալ»), Ֆաբիու Սիլվային ու Ալբերտո Մոլեյրոյին (երկուսն էլ՝ «Լաս Պալմաս»):
Լա լիգայի 2024/25 մրցաշրջանում Լամին Յամալը խփել էր 9 գոլ, կատարել 13 ասիստ: