Գերմանիայի Շտուտգարտ քաղաքի «Շտուտգարտ Արենայում» Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի և աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականները կմրցեն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկրորդ կիսաեզրափակիչում: Հայտնի են հավաքականների մեկնարկային կազմերը:
Իսպանիա. Սիմոն, Պորո, Լե Նորման, Հաուսեն, Կուկուռելյա, Մերինո, Սուբիմենդի, Պեդրի, Յամալ, Ուիլյամս, Օյարսաբալ:
Ֆրանսիա. Մենյան, Տեո Էռնանդես, Լանգլե, Կոնատե, Կալյուլյու, Ռաբիո, Կոնե, Դուե, Օլիսե, Դեմբելե, Մբապե:
Իսպանիա - Ֆրանսիա հանդիպումը Երևանի ժամանակով 22:45-ից կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ»-ով:
Հիշեցնենք, որ եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է Պորտուգալիան, որը կիսաեզրափակիչում 2-1 հաշվով հաղթել է Գերմանիայի հավաքականին: