Հռոմի «Լացիոյի» նախկին գլխավոր մարզիչ Մարկո Բարոնին գլխավորել է «Տորինոն», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
61-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Պաոլո Վանոլիին, որը պաշտոնից հեռացվել էր հունիսի 5-ին:
Բարոնին 2024-ի հունիսից «Բյանկոչելեստիի» գլխավոր մարզիչն էր, սակայն անհաջող մրցաշրջանից հետո պաշտոնանկ էր արվել հունիսի 2-ին: