Անգլիական «Սաութհեմփթոնի» նախկին գլխավոր մարզիչ Ռասել Մարտինը նշանակվել է շոտլանդական «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
39-ամյա մասնագետը պայմանագիր է կնքել, որը կգործի մինչև 2028 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Գլխավոր մարզչի թափուր հաստիքի համար «Ռեյնջերսը» դիտարկում էր նաև Սթիվեն Ջերարդի, Գարի Օնիլի ու Դավիդե Անչելոտիի տարբերակները:
Ռասել Մարտինը նախորդ տարվա դեկտեմբերին էր դադարեցրել «Սաութհեփթոնի» հետ համագործակցությունը: