Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը բաց կթողնի «Մոնպելյեի» դեմ Լիգա 1-ի 21-րդ տուրի արտագնա հանդիպումը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
30-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է մկանային լարվածություն:
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը փարիզյան ակումբի կազմում անցկացրած 25 խաղում խփել է 17 գոլ ու կատարել 15 ասիստ:
«Մոնպելյե» - ՊՍԺ հանդիպումը կկայանա փետրվարի 1-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: