Logo

«Ռեալի» ևս մեկ ֆուտբոլիստի համար մրցաշրջանն ավարտված է

12:31 / 30.04.2025Ֆուտբոլ
null

«Ռեալը» պաշտոնապես հաստատեց թիմի պաշտպան Դավիդ Ալաբայի վնասվածքը, որը սպասվածից լուրջ է:

Ավստրիացին կվիրահատվի ու բաց կթողնի 6-ից 8 շաբաթ, ինչը նշանակում է, որ նա ընթացիկ մրցաշրջանում այլևս չի մասնակցի Լա լիգայի որևէ խաղի: Ակումբը հավատում է, որ Ալաբան կհասցնի վերականգնվել մինչև աշխարհի ակումբային առաջնությունը, բայց դա լավատեսական սցենարն է: 

Ալաբան առաջին ծանր վնասվածքը «Ռեալում» ստացել էր 2023-ին, երբ կտրել էր ծնկի խաչաձև կապանները, ինչի պատճառով չխաղաց 399 օր:

Այս մրցաշրջանում էլ ավստրիացին բազմաթիվ խաղեր է բաց թողել: Ալաբան միանում է Ռյուդիգերին ու Մենդիին, որոնք նույնպես ծանր վնասվածքներ են ստացել ու շարքից դուրս մնացել տևական ժամանակով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ