Logo

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը խորհուրդ է տվել գնել Սալիբայի տրանսֆերը

18:02 / 15.11.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ռաֆայել Ալկորտան «Արքայական ակումբին» խորհուրդ է տվել ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբայի տրանսֆերը:

«Ես ոչ մի գործարք չէի կատարի հունվարին, կսպասեի, որպես տարբերակ կդիտարկեի Այմերիկ Լյապորտի թեկնածությունը:

Միգուցե Սալիբայի նման ֆուտբոլիստի համար անհրաժեշտ կլիներ ծախսել 80 միլիոն եվրո, բայց այն 10 տարվա կտրվածքով կլուծեր խնդիրները: Ամեն դեպքում, «Ռեալը» հազվադեպ է սխալվում նման հաշվարկների մեջ»,- 56-ամյա իսպանացու խոսքը մեջբերում է Cadena SER-ը:

Ուիլյամ Սալիբան ընթացիկ մրցաշրջանում «Զինագործների» կազմում անցկացրել է 12 հանդիպում: Նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա