Logo

Ստյոպա Մկրտչյան. «Ցանկանում եմ, որ հայ երիտասարդ ֆուտբոլիստներն ավելի շատ շանս ստանան»

Հեղինակ
Սուրեն Մելիքսեթյան
10:25 / 04.12.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը երկրորդ մրցաշրջանն է անցկացնում խորվաթական «Օսիեկում»: 21-ամյա ֆուտբոլիստը վերջին ամիսների ընթացքում ապաքինվում էր ծնկի վիրահատությունից հետո և առաջիկայում կրկին խաղաժամանակ կստանա:

FastNews-ը Ստյոպայի հետ զրուցել է Խորվաթիայում անցկացրած ժամանակահատվածի, վնասվածքի և այլ թեմաների մասին:

Ստյոպա, արդեն 3 ամիս է՝ ապաքինման փուլում ես: Ինչպե՞ս է անցնում վերականգնման ընթացքը, և ե՞րբ կվերադառնաս խաղադաշտ:

Սպասվածից մի փոքր երկար տևեց, քանի որ առաջին ամսվա ընթացքում փորձում էի առանց վիրահատության բուժվել: Բայց 1 ամիս հետո զգացի, որ դրական փոփոխություն չկա, ստիպված վիրահատության ենթարկվեցի: Հիմա շատ լավ եմ զգում և գրեթե վստահ եմ, որ հաջորդ խաղին մեկնարկային կազմում եմ լինելու:

«Օսիեկը» Խորվաթիայի առաջնությունում 5-րդ տեղում է: Ի՞նչ խնդիր է այս մրցաշրջանում դրված թիմի առջև:

Ճիշտ է, 5-րդ տեղում ենք, սակայն այնքան էլ հետ չենք առաջատարներից: Առաջնության ավարտին շատ ժամանակ կա, ու վստահ եմ, որ ավելի բարձր տեղում ենք այն ավարտելու: Խնդիը հնարավորինս բարձր տեղ զբաղեցնելն է:

Ամռանն ունեցաք նոր գլխավոր մարզիչ: Ի՞նչ կասես նրա հետ համատեղ աշխատանքի մասին: Կա տպավորություն, որ նա քեզ ավելի շատ է վստահում, քան նախորդ մարզիչը:

Շատ լավ մարդ է և պրոֆեսիոնալ մարզիչ: Ֆեդերիկո Կոպիտելիի գլխավորությամբ այնքան էլ լավ չմեկնարկեցինք, բայց դա տրամաբանական էր, քանի որ թիմում շատ են երիտասարդ ֆուտբոլիստները: Որպես մարզիչ շատ է տպավորել: Ես էլ նրա գլխավորությամբ գրեթե միշտ խաղում էի, իսկ այն խաղերը, որոնք բաց էի թողնում, կրկին ցավերի պատճառով էին:

Արդեն երկրորդ մրցաշրջանն ես անցկացնում «Օսիեկում»: Ի՞նչ կասես քաղաքի և առհասարակ Խորվաթիայի մասին:

Նոր տեղափոխված ժամանակ էլ խաղաժամանակի խնդիր չունեի: Սակայն եղան խնդիրներ, և գլխավոր մարզիչն ու տնօրենը հեռացվեցին: Այդ ամենի պատճառով ինձ համար էլ բարդ շրջան ստացվեց: Բայց ես շարունակում էի պայքարել իմ տեղի և խաղաժամանակ ստանալու համար:

Օսիեկը շատ փոքր և հանգիստ քաղաք է: Խորվաթիան էլ շատ գեղեցիկ երկիր է: Մանավանդ ծովափնյա հատվածում գեղեցիկ բնակավայրերի պակաս չկա: Բայց ինձ համար ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ: Ճիշտ է, Օսիեկը մի փոքր տարբերվում է մյուս քաղաքներից, քանի որ պատերազմի միջով է անցել: Մեր քաղաքում մարդիկ ավելի հայրենասեր են:

Մի փոքր խոսենք Հայաստանի և Խորվաթիայի առաջնությունների տաբերությունների մասին:

Շատ տարբեր առաջնություններ են: Խորվաթիայում բոլոր թիմերը փորձում են խաղը կառուցել մանր և միջին փոխանցումներով: Տեխնիկա-տակտիկական առումով էլ աստեղ ավելի պատրաստված ֆուտբոլիստներ են խաղում: Չնայած դրան՝ Խորվաթիայում երիտասարդներին ավելի շատ են շանս տալիս: Բայց այստեղ միայն ուժեղագույն 3-4 թիմերն ունեն լավ ստադիոն, և մնացած թիմերը խնդիրների են բախվում այդ առումով:

Հայաստանի հավաքականի վերջին խաղերը բաց թողեցիր վնասվածքի պատճառով: Ինչպե՞ս կգնահատես այդ խաղերը: Ի՞նչը չհերիքեց ավելի լավ արդյունքներ գրանցելու համար:

Առաջին հավաքի ժամանակ թիմի կողքին էի, չնայած հնարավորություն չունեի խաղալու: Ցավոք, արդյունքներն իսկապես այդքան էլ լավ չստացվեցին, սակայն սա ֆուտբոլ է, և ամեն ինչ կարող է լինել: Ես հպարտ եմ մեր տղաներով, որովհետև մինչև վերջ պայքարում էին: Կարևորն այն է, որ դուրս ենք եկել փլեյ-օֆֆ, և ամեն ինչ դեռ առջևում է:

Անցումային խաղեր ենք անցկացնելու Վրաստանի հավաքականի հետ: Ինչպե՞ս ես գնահատում մեր շանսերը:

Հետևել եմ Վրաստանի հավաքականի հանդիպումներին: Որակապես և տակտիկապես շատ լավ թիմ է: Ազգային հավաքականների համար հեշտ խաղեր չեն լինում, քանի որ բոլորն էլ իրենց ազգն են ներկայացնում: Մենք էլ լավ թիմ ունենք ու բնականաբար միայն հաղթանակի համար ենք խաղալու:

Հետևո՞ւմ ես Fastex Պրեմիեր լիգային: Եթե այո, ի՞նչ կասես մրցակցության և առհասարակ ընթացքի մասին:

Իհարկե հետևում եմ: Հիմնականում ԲԿՄԱ-ի խաղերն եմ դիտում և շատ ուրախ եմ, որ Հայաստանում կա ակումբ, որը վստահում է հայ ֆուտբոլիստներին: Ուրախ եմ «Նոայի» համար, քանի որ ակումբը մեծ նվաճման հասավ և խաղում է Կոնֆերենցիաների լիգայում: «Նոան» շատ որակյալ ֆուտբոլ է խաղում, և առաջնության մակարդակը նույնպես բարձրացել է:

Շատ գովելի է, որ առաջնության մակարդակը տարեցտարի բարձրանում է և չի մնում նույն կետում: Միակ ցանկությունս այն է, որ ավելի շատ շանս ստանան հայ երիտասարդ ֆուտբոլիստները: Մեր առաջնությունում այժմ կա 4 շատ ուժեղ թիմ, որոնցից յուրաքանչյուրը կարող է լինել առաջատար: Եվ այդ թիմերի միջև մինչև վերջ թեժ պայքար է լինելու չեմպիոնության համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

01:11 / 06.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հորդանանը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր

00:55 / 06.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ազգերի լիգա. Յամալի դուբլն օգնեց Իսպանիային գերգոլառատ խաղում հաղթել Ֆրանսիային և դուրս գալ եզրափակիչ

00:17 / 06.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
MLS. Մեսին` ամսվա լավագույն ֆուտբոլիստ

00:02 / 06.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Վրաստանի հավաքականի առաջիկա խաղը կսպասարկի Հենրիկ Նալբանդյանի մրցավարական անձնակազմը

23:33 / 05.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Մոտան և Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեցը» բանակցում են

23:01 / 05.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ուզբեկստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր

22:44 / 05.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» ստադիոնում

22:18 / 05.06.2025 • Ֆուտբոլ

Վրաստանի հավաքականը հաղթեց ընկերական խաղում

21:55 / 05.06.2025 • Ֆուտբոլ

Ազգերի լիգա. Իսպանիա - Ֆրանսիա. մեկնարկային կազմերը

21:30 / 05.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Վան'տ Սխիպ. «Ինչպես նախապես որոշված էր, այս խաղերով կնախապատրաստվենք Պորտուգալիայի և Իռլանդիայի դեմ հանդիպումներին»

20:43 / 05.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Ալ Հիլալը» պաշտոնական առաջարկ է կատարել Օսիմհենի տրանսֆերի համար

20:07 / 05.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կանանց Հայաստանի Մ19 հավաքականի մրցակիցները Եվրո-2026-ի որակավորման փուլում

19:56 / 05.06.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ռոլան Գարոս». Սաբալենկան իր կարիերայում առաջին անգամ դուրս եկավ եզրափակիչ

19:19 / 05.06.2025 • Ըմբշամարտ

Հայաստանի ըմբիշները 8 ոսկե մեդալ են նվաճել Բենուր Փաշայանի անվան հուշամրցաշարում

18:50 / 05.06.2025 • Ֆուտբոլ

Լամին Յամալը ճանաչվել է Լա լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

18:13 / 05.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Գառնաչոն մոտ է «Նապոլի» տեղափոխությանը

17:58 / 05.06.2025 • Ֆուտբոլ

«Լացիոն» գնել է Տավարեշի տրանսֆերային իրավունքը

Պաշտոնական
17:03 / 05.06.2025 • Ֆուտբոլ

Աչերբին կարող է միանալ Ինձագիին

16:53 / 05.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սպերցյանը պատմել է Մխիթարյանի հետ զրույցի մասին, որ եղել է ՉԼ եզրափակիչից օրեր առաջ

16:28 / 05.06.2025 • Ֆուտբոլ

Վիլիանը հեռացել է «Ֆուլհեմից»

Պաշտոնական
15:51 / 05.06.2025 • Ֆուտբոլ

Մարկո Բարոնին՝ «Տորինոյի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական
15:28 / 05.06.2025 • Ֆուտբոլ

«Ռեյնջերսը» նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական
14:56 / 05.06.2025 • Ֆուտբոլ

«Տորինոն» պաշտոնանկ է արել Պաոլո Վանոլիին

Պաշտոնական
14:24 / 05.06.2025 • Ֆուտբոլ

«Չելսին» «10» համարը հանձնել է Քոուլ Պալմերին

13:47 / 05.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ինտերը» ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի տնային մարզաշապիկը

13:24 / 05.06.2025 • Ֆուտբոլ

CIES. Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

12:57 / 05.06.2025 • Ֆուտբոլ

The Athletic. Չաբի Ալոնսոյի մարզչական շտաբը «Ռեալում»

12:29 / 05.06.2025 • Ֆուտբոլ

«Յուվենտուսը» գնել է Պյեր Կալուլուի տրանսֆերային իրավունքը

Պաշտոնական
11:55 / 05.06.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. ՊՍԺ-ն գայթակղիչ պայմանագիր է պատրաստել Դոնարումայի համար

11:23 / 05.06.2025 • Ֆուտբոլ

Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»

Պաշտոնական
10:58 / 05.06.2025 • Ֆուտբոլ

Դե լա Ֆուենտե. «Մենք պատասխանատվություն ենք կրում Յամալի համար»

10:29 / 05.06.2025 • Ֆուտբոլ

Նագելսմանը՝ Պորտուգալիայից կրած պարտության մասին

01:03 / 05.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ազգերի լիգա. Պորտուգալիան Ռոնալդուի գոլի շնորհիվ հաղթեց Գերմանիային և եզրափակիչում է

00:15 / 05.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Իփսվիչի» գլխավոր ռմբարկուն` «Չելսիի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
23:56 / 04.06.2025 • Ֆուտբոլ

Կոսովո - Հայաստան հանդիպման մրցավարական կազմը

23:28 / 04.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Մեսին որոշել է վերադառնալ իր հարազատ ակումբ

22:51 / 04.06.2025 • Ֆուտբոլ

Ազգերի լիգա. Գերմանիա - Պորտուգալիա հանդիպումը կմեկնարկի նախատեսվածից ուշ

22:22 / 04.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. ԱԱԱ-ի հաղթողը 4 տարի հատուկ տարբերանշան կունենա մարզաշապիկին

21:55 / 04.06.2025 • Ֆուտբոլ

Ազգերի լիգա. Գերմանիա - Պորտուգալիա. Մեկնարկային կազմերը

21:17 / 04.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հայաստանի հավաքականի վերջին մարզումը Կոսովո մեկնելուց առաջ

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ