
«Ուրարտու Վիվառոյի» նախկին բասկետբոլիստ Արագադ Աբրամյանը կարիերան կշարունակի ղազախական «Բարսի» ակումբում, որը ներկայացնում է Ատիրաու քաղաքը:
Արագադ Աբրամյանը Հայաստանում հանդես է եկել նախորդ մրցաշրջանի եզրափակիչ հատվածում: Բասկետբոլիստը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բասկետբոլի Ա լիգային և իր ակումբին, ինչպես նաև երկրապագուներին:
«Բարսին» Ղազախստանի առաջատար ակումբներից մեկն է, երկրի կրկնակի չեմպիոնը: