Logo

Աղբյուր. «Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

11:52 / 10.05.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբին հանդիպումներ անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։

Երկու ակումբների տնային ստադիոնում` «Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում կայանալիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։

««Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, ուստի «Միլանն» ու «Ինտերը» հնարավորություն ունեն հանդիպում անցկացնելու այլ երկրում, իսկ ԱՄՆ-ն հրաշալի տարբերակ է։

Իհարկե, պետք է ստանալ ՈՒԵՖԱ-ի թույլտվությունը, բայց ես շատ կցանկանայի, որ դա տեղի ունենար»,- ասել է Ա Սերիայի ղեկավարը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ