Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլիի» և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Այվան Թոնին լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես են կոտրել իր ավտոմեքենայի ապակին, գրում է The Sun-ը:
«Ահա թե ինչու եմ ատում Լոնդոնը»,- լուսանկարին կից գրել է անգլիացին:
29-ամյա ֆուտբոլիստն «Ալ Ահլիին» միացել է 2024 թվականին անգլիական «Բրենթֆորդից»: Տրանսֆերն արժեցել է 42 միլիոն եվրո: Թոնին Անգլիայի ազգային հավաքականում անցկացրել է 7 խաղ, որոնցում աչքի է ընկել 1 գոլով: